211652_close_icon
views-count1027 դիտում article-date 18:44 26-12-2019

ԱԺ նախագահը տարվա ընթացքում համագործակցության համար շնորհակալություն հայտնեց ԶԼՄ ներկայացուցիչներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 2019թ. ընթացքում համագործակցության համար շնորհակալություն հայտնեց խորհրդարանի աշխատանքը լուսաբանած զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: «[url=https://armenpress.am/arm/news/1000249.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Արարատ Միրզոյանի կողմից կազմակերպվել էր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ընդունելություն: «Մեր համագործակցությունը ես շատ կարևոր եմ համարում: Մենք արդարացիորեն, իսկ երբեմն` անարդարացիորեն ԶԼՄ-ների կողմից արժանացել ենք խրախուսման, գնահատանքի և գովասանքի, իսկ, երբեմն նաև արդարացիորեն կամ անարդարացիորեն` չափազանց լուրջ քննադատության: Ես երկուսի համար էլ շնորհակալ եմ»,- ասաց Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր