1497 դիտում
17:47 26-12-2019
ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են էլեկտրոնային արդարադատության ներդրման խնդիրնեը
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) փորձագետների խմբին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում իրականացվող՝ էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման, քրեական դատավարության թվայնացման գործընթացը, կիրառվելիք մոդելները, միասնական համակարգի ներդրման դեպքում առաջացող հնարավոր խնդիրները, քրեական դատավարության մասնակիցներին էլեկտրոնային արդարադատության գործիքներից օգտվելու հնարավորության ընձեռումը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ՀՀ դատախազությունը ակտիվորեն ներգրավված է քրեական արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված բարեփոխման գործընթացներում և կարևորում է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ տարբեր ձևաչափերով հաստատված համագործակցությունը:
Ներկայացվել է նշված հարցերի կապակցությամբ Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի մոտեցումները, էլեկտրոնային արդարադատության տեսլականը, այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ նախաձեռնությունները:
Արմեն Հարությունյանը նշել է, որ քրեական վարույթների իրականացվման էլեկտոնային համակարգի ներդրումը նախատեսված է իրագործել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ արդեն նախանշված ընդունման գործընթացին զուգահեռ: Իսկ ներկայումս այդ նպատակով ուսումնասիրվում է տարբեր երկրների փորձը, միջոցներ են ձեռնարկվում առավել ընդգրկուն տեխնիկական առաջադրանքի մշակման ուղղությամբ:
Փորձագիտական խմբի անդամները կարևոր են համարել այդ գործընթացում հատկապես դատախազության ակտիվ նախաձեռնողական մասնակցությունը:
Էլեկտրոնային արդարադատության համակարգի արդյունավետության ապահովման տեսանկյունից նրանք ընդգծել են այնպիսի լուծումների ապահովումը, որոնք ներդաշնակություն և փոխշաղկապվածություն կապահովեն էլեկտրոնային հարթակում մինչդատական և դատական վարույթների միջև, ինչպես նաև կնպաստեն քրեական վարույթների օրինականության նկատմամբ հսկողության դյուրացմանն ու արդյունավետության բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում արծածվել են նաև գործընթացին մեթոդական և փորձագիտական աջակցության եղանակներին առնչվող այլ հարցեր:
Հարգանքով՝
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
20:04 18-02-2020
ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման խնդիրները
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
904 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
496 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում