211652_close_icon
views-count998 դիտում article-date 14:55 26-12-2019

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դատապարտում է ՀՀ ոստիակնության գործելաոճը

Հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում դեկտեմբերի 24-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձությունը, երբ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել Դավիթ Ափոյանը՝ հարցաքննվելու վկայի կարգավիճակով: Այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ անդամները միաձայն դատապարտել են ՀՀ ոստիկանության գործողությունը և հանդես եկել միասնական հայտարարությամբ: «ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում սույն թվականի դեկտեմբերի 24-ին ԵՊՀ տարածքում արձանագրված ՀՀ ոստիկանության գործելաոճը: Ոստիկանության ծառայողը պարտավոր է հարգել մարդու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ միջադեպի ընթացքում ԵՊՀ ՈՒԽ նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանի նկատմամբ կիրառված միջոցներն ակնհայտորեն ոչ անհրաժեշտ և ոչ չափավոր էին: Կոչ ենք անում հետագայում բացառել ոչ պատշաճ հիմնավորված գործողությունները և պահանջում ենք Ոստիկանության կողմից նշված դեպքի մանրամասն քննություն և համարժեք գնահատական ողջամիտ ժամկետում»,- նշվում է հայտարարության մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր