211652_close_icon
views-count2421 դիտում article-date 16:22 26-12-2019

ՄԱԿ-ի FAO-ն Էկոնոմիկայի նախարարությանը 13,5 մլն դրամ արժեքով ավտոմեքենա նվիրեց

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց որպես նվիրատվություն ընդունել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի շրջանակներում ձեռք բերված, 13,49 մլն դրամ արժեքով, 2015 թվականի արտադրության «ՇԵՎՐՈԼԵՏ ԿԱՊՏԻՎԱ» մակնիշի ավտոմեքենան և հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Նույն որոշման մյուս կետով Էկոնոմիկայի նախարարությունից հետ վերցվեց «Տոյոտա Լանդ Կրուզեռ» մակնիշի, 2008 թվականի արտադրության, 10,6 մլն դրամ արժեքով ավտոմեքենան և հատկացվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Իր հերթին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը այդ մեքենան կամրացնի որևէ մարզպետարանի: Նշվում է, որ Էկոնոմիկայի նախարարության գործառույթներն իրականացնելու համար ավելի նախընտրելի է «Շևրոլետ Կապտիվա» ավտոմեքենան, քանի որ պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում այցելել տարբեր մարզեր իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելու, գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողների հետ հանդիպումներ կազմակերպելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև ոլորտային տարաբնույթ խնդիրների լուծման նպատակներով: Բացի դրանից ավտոմեքենան որպես նվիրատվություն ընդունելու նպատակներից է նաև հին արտադրության տրանսպորտային միջոցը նորով փոխարինելը, քանի որ առավել շահագործված ավտոմեքենաների պահպանումը համեմատաբար ավելի ծախսատար է։

Նմանատիպ նյութեր