211652_close_icon
views-count2844 դիտում article-date 15:07 26-12-2019

Մենք կարող ենք ձգտել հարկային եկամուտների մինչև 100 մլրդ դրամի գերակատարման. Փաշինյան

2019 թվականին պետական բյուջեի եկամուտները կգերակատարվեն առնվազն 89 մլրդ դրամով, և կառավարությունը կարող է ձգտել մինչև 100 մլրդ դրամով գերակատարման: Այս մասին կառավարության նիստում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց մենք որոշում ենք կայացրել 56 մլրդ դրամի նախկինում կուտակված ավելացված արժեքի հարկի պարտքերը վերադարձնել: Դրանք հուսահատ պարտքեր են, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Այսինքն՝ բյուջեի կատարման զուտ փաստաթղթային առումով արտահայտվելու է հավաքագրված թվից հանած այն թիվը, որ վերադարձրել ենք տնտեսավարողներին: Սա նշանակում է, որ մենք այդ գումարը հավաքել ենք ու փոխանցել: Փաստացին այն է, որ 90 մլրդ դրամից ավելի լրացուցիչ հարկային հավաքագրումներ կունենանք»,- ասաց վարչապետը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ այդ 89 մլրդ դրամն արդեն հասել է 101 մլրդ դրամի և ավելացրեց, որ այս տարի ավտոմեքենաների աննախադեպ ներհոսքի արդյունքում հարկային եկամուտների աճը 55 մլրդ դրամի շրջանակներում է: «Մի շատ կարևոր բան էլ եմ ուզում ասել. եթե նախորդ տարի տնտեսավարողներին վերադարձրել ենք 97 մլրդ ավելացված արժեքի հարկ, ապա այս տարի այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը արդեն 153 մլրդ դրամ է: Այսինքն՝ մենք ավտոմեքենաների հոսքից ունեցել ենք 55 մլրդ դրամ, որը հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, չենք ունենա, միաժամանակ ետ ենք վերադարձրել 65 մլրդ դրամ»,- ասաց Անանյանը՝ հավելելով, որ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ գերավճարների հանրագումարային մեծությունը կազմել է 275 մլն դրամ: Դեկտեմբերի 25-ի դրությամբ այն կազմում է 82 մլրդ դրամ:

Նմանատիպ նյութեր