211652_close_icon
views-count36039 դիտում article-date 13:19 26-12-2019

Ամսական 100 հազար դրամից ավելի վարկեր սպասարկողին կզրկեն նպաստից

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց, որը հնարավորություն է տալիս ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանքի աշխատունակ անդամների աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը: Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այս փոփոխությամբ նպաստառու ընտանիքի աշխատունակ անդամի հետ, որն ունի գործազուրկի կարգավիճակ, զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ աշխատանք պետք է տարվի: «Սակայն եթե անձը կհրաժարվի իրեն արված երկու հարմար աշխատանքների առաջարկից, տեղի կունենա անապահովության միավորի կտրուկ նվազում՝ հանգեցնելով նաև նպաստի իրավունքի կորստի: Այս փոփոխությունն առաջարկում ենք ուժի մեջ մտցնել 2020 թվականի ապրիլի 1-ից: Այն կվերաբերի համակարգ մուտք գործելու համար նոր դիմող կամ նոր փաստագրվող քաղաքացիներին»,- ասաց նախարարը: Բացի այդ, այս նախագծով, ըստ նրա, առաջարկվում է սահմանափակել սոցիալական որևէ խումբ չունեցող քաղաքացիների նպաստի համակարգում ընդգրկվելու հնարավորությունը՝ աջակցությունն ուղղելով ավելի շատ կարիքավոր խմբերին. «Նաև առաջարկում ենք ընտանիքի անապահոգության գնահատման գնութագրիչներն ավելացնել ևս մեկով՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը»,- ասաց Բաթոյանը: Վարչապետն իր հերթին նշեց, որ այսօր կան նվաստ ստացողներ, որոնք ամսական մեկ մլն դրամի վարկ են փակում. «Այսինքն պետությունից ակնկալում են ամսական 30 հազար դրամի նպաստ, հետո ամիսը 700 հազար դրամի վարկ են փակում: Օրինակ, «Բրաբուս» է առել, վարկ է փակում»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր