211652_close_icon
views-count3359 դիտում article-date 10:26 26-12-2019

Ադրբեջանում արտահերթ ընտրություններն արհեստական են և վտանգավոր․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ ««Արցախի հարցով կային մի քանի կետից բաղկացած սկզբունքներ`Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, անգամ ամենաբարձր կարգավիճակով, Հայաստանի հետ ցամաքային կապ պետք է ունենա և այլն և Ադրբեջանը դրանք հստակ գիտեր: Այսօր ունենք պահի տակ արված էմոցիոնալ հայտարարություն, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, որը հետո մոռանում ենք, կամ ստիպում են, որ մոռանանք ու չենք պնդում: Նաև ունենք «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի»`բանակցություններին մասնակցության տարբերակը, որը անթույլատրելի է և ինչի մասին խոսեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը`ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների վերջին համատեղ նիստում»,- «Առավոտի» հետ զրույցում ամփոփելով 2019 թվականն՝ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը: Նրա կարծիքով, միջազգային հանրությունը սպասում է Արցախի և Ադրբեջանի ընտրություններին: Վերջինս, ի դեպ, մեր զրուցակցի համար անընդունելի է, քանզի տարիների իր աշխատանքի փորձից գիտի, որ Ադրբեջանի պառլամենտը որևէ կերպ չէր կարող խոչընդոտել «ալիևյան» գործընթացներին և Ադրբեջանում պառլամենտի լուծարումը, նոր ընտրությունների անցկացումը արհեստական է համարում ու անհանգստացնող: Փետրվարի վերջին, մարտի սկզբին, նա կարծում է լուրջ զարգացումների ականատեսը կլինենք. «Եվ եթե մինչ այդ ժամանակ, ՀՀ իշխանությունը չհստակեցնի իր մոտեցումը և հստակ շեշտադրումներով չասի իր մոտեցումները, 2020-ը, գոնե այդ մասով, շատ պայթյունավտանգ և անորոշ կլինի»: Եթե ուղերձները հստակ չլինեն, Հովհաննես Սահակյանը արտահերթ ընտրությունները անխուսափելի է համարում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր