211652_close_icon
views-count1229 դիտում article-date 09:25 26-12-2019

Տոներ են, և նվերներ պետք է նախապատրաստել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ասում են՝ ամանորյա նվեր ընտրելիս պետք է նկատի ունենալ՝ ինչ է նախընտրում տվյալ տարվա տիրակալը: Ստացվում է՝ 2020 թվական պետք է մուտք գործել փաթեթավորված պանիրներո՞վ: Սա, իհարկե, հումորի ժանրից է: Իրականում որոշ հանգամանքներ պետք է հաշվի առնել՝ ելնելով նվեր ստացողի առանձնահատկություններից: Այսպես, նվեր գնելիս ոմանք աչքի են անցկացնում հորոսկոպը, ոմանք էլ հետևւմ են մասնագետների խորհուրդներին: Օրինակ՝ բրիտանացի պարֆյումեր Լի Հարդինգը պատմել է՝ որպես նվեր օծանելիք ընտրելիս ինչին է պետք ուշադրություն դարձնել: Մասնագետը խորհուրդ է տալիս հաշվի առնել հոտը, տվյալ անձի տարիքը, ապրելակերպն ու անգամ ուտելիքով պայմանավորված նախասիրությունները: Հարդինգի խոսքերով, կյանքի ընթացքում փոխվում է մարդու ինչպես ճաշակը, այնպես էլ հոտառությունը: Այսպես, ըստ նրա, դեռահասները հակված են ընտրել ավելի քաղցր և մրգային բույրեր, բայց հասուն մարդիկ նախընտրում են այդ բույրերը որպես երանգ: Սննդային հակումները ևս կարող են շատ բան ասել նախասիրությունների մասին՝ հավատացնում է պարֆյումերը: Մարդը, ով շատ չի սիրում համեմունքներ, չի ուրախանա կծու բույրերով կամ արևելյան նրբերանգներով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր