211652_close_icon
views-count576 դիտում article-date 19:50 25-12-2019

ՀՀ-ում բացառվում է ԶԼՄ-ների դեմ հարձակումներ իշխանության կողմից․ վարչապետ. newmedia.am

ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև լրատվամիջոցների դեմ տեղի ունեցող հարձակումներին կամ լրատվամիջոցների գործունեությունը խոչնդոտող դեպքերին, հայտնում է [url=https://https://newmedia.am/am/news/3858?fbclid=IwAR2grKkJoDiTrF29NxjQ2dQCk2U3qbTJGFpFIjBp9GjrdDOFfcz9cOkIByE]newmedia.am[/url]-ը։ «Ցավոք սրտի նաև այդպիսի դեպքեր են արձանագրվել և ընթանում է հետաքննություն, ես հուսով եմ, որ այդ դեպքերը պատշաճ կհետաքննվեն։ Կարող եմ ընդամենը մի բան ասել՝ հնչում են կարծիքներ, որ գուցե թե այդպիսի հարձակումները կամ երևույթները ուղղորդվում են, առավել ևս՝ կազմակերպվում իշխանությունների կողմից։ Ես կարող եմ ասել, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել, Հայաստանի Հանրապետությունում բացառվում է այդպիսի որևէ դրսևորում։ Ուղղակի չի կարող լինել։ Եկեք արձանագրենք»,- նշել է վարչապետը։

Նմանատիպ նյութեր