211652_close_icon
views-count4522 դիտում article-date 18:37 25-12-2019

2020 թ. կապի նոր օպերատորի՝ Արցախ մուտք գործելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Միքայել Վիրաբյան

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձանաժողովը 2020 թվականին Արցախ մուտք գործող երկրորդ օպերատորի վերաբերյալ բանակցությունների, քննարկումների, հանդիպումների չի մասնակցել, չունենք նման տեղեկություններ և այդ առումով որևէ հայտ չենք ստացել: Այս մասին այսօր կայացած հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊ) տարեվերջյան նիստի ժամանակ «[url=https://artsakhpress.am/arm/news/118896/2020--tvakanin---kapi---nor---operatori--arcakh--mutq--gortselu--masin--lurery--chen--hamapataskhanum---irakanutyany-miqayel--virabyan.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի տված՝ գալիք տարի Արցախ կապի երկրորդ օպերատորի մուտք գործելու մասին հարցին ի պատասխան ասել է հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, 1in.am լրատվականի հետ զրույցում խոսելով «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության մասին, ասել է, որ ընկերությունը մենաշնորհային դիրք է զբաղեցնելու մինչև 2030 թ.-ը, և կան նուրբ հարցեր, որոնց մասին չի կարելի բարձրաձայնել: Հ. Արշակյանը, սակայն, ընդգծել է, որ կարևորը մատուցվող ծառայությունների որակն է և սակագները, և «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետ առկա է պայմանավորվածություն նոր ներդրումների և մատչելի սակագների մասին:

Նմանատիպ նյութեր