211652_close_icon
views-count1605 դիտում article-date 17:14 25-12-2019

Հասմիկ Ջալալյանը և Ելենա Առաքելյանը նշանակվել են Շիրակի ու Լոռու մարզերի դատարանների դատավորներ

ՀՀ նախաահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրե, համաձայն որի՝ Հասմիկ Ջալալյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի ԲԴԽ-83-Ո-207 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Հասմիկ ՋԱԼԱԼՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում։ ՀՀ նախագահւ մեկ այլ հրամանագրով Ելենա Առաքելյանը նշանակվել է Շիրակի ու Լոռու մարզերի դատարանների դատավորներ։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի ԲԴԽ-88-Ո-214 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ելենա ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր