211652_close_icon
views-count1538 դիտում article-date 13:58 25-12-2019

ՊԵԿ-ը հորդորում է հերթերից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել Բավրայի անցումային կետով

Պետական եկամուտների կոմիտեն ամանորյա տոներին ընդառաջ հորդորում է Թուրքիայից ՀՀ ապրանքներ փոխադրող անձանց ուղևորատար ավտոբուսներով կամ բեռնատարներով փոխադրվող բեռների սահմանահատման համար ընտրել անհրաժեշտ թողունակություն ունեցող Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետը: Հաշվի առնելով նախատոնական շրջանում տուրիստական ավտոբուսներով երրորդ երկրներից Հայաստան ժամանող ուղևորների և նրանց ուղեբեռների ավելացող հոսքը և Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավանի անցումային կետի սահմանափակ թողունակությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն չի կարող երաշխավորել Գոգավանի անցումային կետում մաքսային հսկողության հետ կապված մաքսային գործառնությունների արագ իրականացումը: [b] ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր