211652_close_icon
views-count2985 դիտում article-date 12:41 25-12-2019

Նոր Նորքի թաղապետն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Նոր Նորքի թաղապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն այսօր առավոտյան ստորագրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ մեկ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, սակայն տեղյակ չեմ, թե որտեղ է նա այսուհետև աշխատելու»,- նշեց Կարապետյանը։ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարն է վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր