211652_close_icon
views-count1728 դիտում article-date 12:14 25-12-2019

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատիրոջը. գիշերն ահազանգ է ստացվել բնակարանի խուզարկության վերաբերյալ

Դեկտմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին ստացվել է փաստաբանի ահազանգ՝ կապված իր վստահորդի բնակարանում իրականացվող խուզարկության ընթացքի հետ: Ըստ փաստաբանի՝ բնակարանը պատկանում է Արմեն Թավադյանին, ով հանդիսանում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատերը: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել այն բնակարան, որտեղ, ըստ փաստաբանի, քրեական գործի շրջանակում իրականացվել է խուզարկություն։ Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայրում՝ Արմեն Թավադյանի հետ առանձնազրույց ունենալու նպատակով: Այցի ընթացքում կստուգվեն նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են նաև Արմեն Թավադյանի փաստաբանների հետ: Նշված հարցերի հետ կապված քրեական հետապնդման մարմիններին կուղարկվի համապատասխան գրություն:

Նմանատիպ նյութեր