211652_close_icon
views-count1154 դիտում article-date 13:07 25-12-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 24-ին, ժամը 08.00-ին, Երևանի Գր. Լուսավորչի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.00-ին, Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, ո՚րը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 24-ին, ժամը 02.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 24-ին, ժամը 08.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.00-ին, Երևանի Հ. Հակոբյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 24-ին, ժամը 23.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 6-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարերին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 24-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան խճուղում «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 24-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա քաղաքացի: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջը և դիմել փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ, պարզվել է, որ վրաերթ կատարած անձը «ՎԱԶ-101» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է, որը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին. վարորդը գտնվել է ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ և հրաժարվել է սահմանված կարգի սթափության զննություն անցնելուց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սևան-Երևան մայրուղու 34-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր