211652_close_icon
views-count957 դիտում article-date 12:28 25-12-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 24-ից 25-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, ծեծի՝ 2, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու, ալիմենտը վճարելուց խուսափելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, առևտրային կաշառքի և հանցագործությունը պարտակելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնան՝ 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր