211652_close_icon
views-count3194 դիտում article-date 09:39 25-12-2019

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը շատ բուռն է անցել. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստը շատ բուռն է անցել: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպումը բավական մարդաշատ է եղել: Հիմնական խոսողը նիստի ժամանակ եղել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ են ունեցել նաև կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փակ հանդիպման ժամանակ նրանք նշել են, որ իշխանությունների վստահությունը գնալով Հայաստանում թուլանում է, ու իրենք 2020 թվակյանին պետք է ավելի ակտիվ գործունեություն սկսեն: Նիստի ժամանակ նաև անդրադարձել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու սցենարին, որպեսզի ձևավորեն նոր թիմ` ավելի երիտասարդ կազմով: ՀՀԿ-ականները նաև միմյանց Ամանորն են շնորհավորել և որոշել Հայաստանում նշել Ամանորը: Մենք տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը ևս Ամանորը կնշի Հայաստանում: Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի շրջանակներում խափանման միջոց է ընտրել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր