211652_close_icon
views-count1137 դիտում article-date 09:30 25-12-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 4 հա տարածք

Դեկտեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 4000 քմ, 1 հա, Գուգարք գյուղում՝ 0.5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, 2000 քմ, Պառավաքար գյուղում՝ 4000 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 300 քմ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ 1 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր