211652_close_icon
views-count2086 դիտում article-date 22:01 24-12-2019

Արմավիրի բաժնում արձանագրվել է «ՍՎՏ» տիպի հրազենի կամավոր հանձնման դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության պայքարն ամենօրյա է։ Զենքերի հայտնաբերումից և առգրավումից բացի բացատրական աշխատանք է տարվում, ինչը ևս արդյունավետ է։ Ոստիկանության Արմավիրի բաժնում արձանագրվել է «ՍՎՏ» տիպի հրազենի հանձնման դեպք։ Հրազենը ինքնաձիգի փամփուշտի և փամփուշտների համար նախատեսված շղթայի հետ բաժին է բերել Արմավիր քաղաքի բնակիչներից մեկը՝ բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու բացատրական աշխատանքը շարունակվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր