211652_close_icon
views-count6722 դիտում article-date 19:57 24-12-2019

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է. News.am

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը քիչ առաջ ձերբակալվեց։ Այս մասին [url=https://news.am/arm/news/551521.html?fbclid=IwAR0kIy62oNhsFrv8B93rkn1xambutDI4D5LTE71Ixnq1TzrCiWdoZqbhPDA]NEWS.am[/url]-ին հայտնեցին ՀՔԾ-ից։ Արմեն Թավադյանը ձերբակալվել է, ըստ ոստիկանության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։ Նշենք, որ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակներում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից եւ չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ոստիկանության տեսանյութն ապացույցն է իշխանության կեղտոտ խաղերի, և որ պաշտպանական կողմը որեւէ նպատակ չունի խոչընդոտելու գործի քննությանը։

Նմանատիպ նյութեր