211652_close_icon
views-count3189 դիտում article-date 21:35 24-12-2019

Հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ՝ ևս 5 փողոցներում

Հարգելի համաքաղաքացիներ, երթևեկության անվտանգության նկատառումով 2019թ. դեկտեմբերի 25-ից մայրաքաղաքի ևս 5 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. -Ռուբինյանց փողոց՝ հ.19, -Կորյունի փողոց՝ Նալբանդյան հ.59, -Դավիթ Բեկի փողոց՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից հատված, -Թբիլիսյան խճուղի՝ հ.43/8, -Մարգարյան փողոց՝ հ.14 և հ.29/3: Նշված հետիոտնային անցումներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտներ: Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր