211652_close_icon
views-count2651 դիտում article-date 20:32 24-12-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 29-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 21.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում «Սմարթ Ֆորֆոր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուն։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 15.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Նիսան», «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտի»-ի 28-ամյա վարորդին և 24-ամյա ուղևորուհուն տեղում բուժօգնություն է ցուցաբերել շտապօգնության խումբը: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, 21-ամյա քաղաքացին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է դեկտեմբերի 20-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իր վարած «ՎԱԶ-21144» և «Մերսեդես», «Կիա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Մեղրի-Երևան 84-րդ կմ-ին ճանապարհի «TDI 25-48» մոտոցիկլը բախվել է ճամփեզրի բետոնյա արգելապատնեշներին. 29-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու Այնթապ գյուղի հատվածում իրար են բախվել «Նիսան Պրիմերա» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության և 9-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. ուղևորուհիներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 6,5-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան խոչընդոտել է իրեն վազանց կատարող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի և շրջվել. «ՎԱԶ-21099»-ի 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին և խանութի պատին. 51-ամյա վարորդը և 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Ստեփանավան-Լոռի Բերդ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217030»-ի 66-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 126-րդ կմ-ին իրար են բախվել«ՎԱԶ-21102» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21102»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի-Զառիթափ ճանապարհի 6-րդ կմ-ին «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Մ-16 ճանապարհի 43-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «ՈՒԱԶ»-ի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր