211652_close_icon
views-count2489 դիտում article-date 15:16 24-12-2019

Կադաստրի կոմիտեն կհամագործակցի Ասիական զարգացման բանկի հետ

Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչ՝ քաղաքաշինության ավագ մասնագետ Մարիա Պիա Անկոռային երեկ հյուրընկալեց Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Սուրեն Թովմասյանը մանրամասն ներկայացրեց Կադաստրի կողմից ավելի վաղ սկսված և առաջիկայում իրագործելիք ծրագրերը։ Կոմիտեի մասնագետները հյուրին ներկայացրին նաև, թե համագործակցության և աջակցության նախնական ինչ պայմանավորվածությունների ունի Կոմիտեն տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ։ Կոմիտեի ղեկավարը շատ կարևոր համարեց ինչպես նոր, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համատեղ քննարկումներն ու հետագա հնարավոր փոխգործակցության հեռանկարը Ասիական զարգացման բանկի հետ: Հանդիպման վերջում կողմերն ուրվագծեցին հարցերի նախնական այն շրջանակը, որում ցանկալի կլինի շարունակել հետագա համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր