211652_close_icon
views-count1071 դիտում article-date 11:20 24-12-2019

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, հսկող դատախազն այն վերադարձրել է ՀՔԾ` լրացուցիչ քննության. Դատախազություն. Tert.am

Հատուկ քննչական ծառայությունը ավարտ է հայտարարել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով նախաքնությունը: Դատախազությունը մեղադրական եզրակացությունը չի հաստատել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/24/Prosecutor/3172052?fbclid=IwAR17Rt3cXk5xW_FwVpCujmfXgIMqB1T6vyCX2xwAerwu8meylMjiCkKEHRI]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը: Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ»,-ասաց Խաչատրյանը: Նա հավելեց, որ դատախազի որոշմամբ՝ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Ա․Բաբլոյանի և Ա․Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/24/Prosecutor/3172052?fbclid=IwAR17Rt3cXk5xW_FwVpCujmfXgIMqB1T6vyCX2xwAerwu8meylMjiCkKEHRI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր