211652_close_icon
views-count1650 դիտում article-date 10:40 24-12-2019

«Իմ քայլի» պատգամավորները ցանկության դեպքում կարող են ներկա գտնվել Լիլիթ Մակունցի ասուլիսին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է 2019 թվականը ամփոփել մամուլի ասուլիսով: Խմբակցության կողմից կատարված աշխատանքները կամփոփվեն դեկտեմբերի 26-ին` նրանց կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Տեղեկացանք, որ «Իմ քայլ»-ի ասուլիսին մասնակցելու են հիմնականում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և հանձնաժողովների իմքայլական ղեկավարները, որոնք ասուլիսի ժամանակ կներկայացնեն նաև հանձնաժողովների կատարած աշխատանքները: Եվ ներկա կլինեն այն հանձնաժողովների փոխնախագահները, որոնց ղեկավարները ընդդիմության ներկայացուցիչներն են: Իհարկե, որևէ կերպ սահմանափակված չէ ներկաների թիվը, և մյուս պատգամավորները ցանկության դեպքում ևս կարող են ներկա գտնվել ասուլիսին: Բացի լրագրողների առջև հաշվետվություն ներկայացնելուց, իշխող խմբակցությունը կհավաքվի, և միմյանց միջև կփորձեն ամփոփել կատարված աշխատանքները, ապա կհանդիպեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վերջինիս առջև ևս հաշվետվությամբ հանդես կգան»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր