«Իմ քայլի» պատգամավորները ցանկության դեպքում կարող են ներկա գտնվել Լիլիթ Մակունցի ասուլիսին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է 2019 թվականը ամփոփել մամուլի ասուլիսով: Խմբակցության կողմից կատարված աշխատանքները կամփոփվեն դեկտեմբերի 26-ին` նրանց կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Տեղեկացանք, որ «Իմ քայլ»-ի ասուլիսին մասնակցելու են հիմնականում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և հանձնաժողովների իմքայլական ղեկավարները, որոնք ասուլիսի ժամանակ կներկայացնեն նաև հանձնաժողովների կատարած աշխատանքները:
Եվ ներկա կլինեն այն հանձնաժողովների փոխնախագահները, որոնց ղեկավարները ընդդիմության ներկայացուցիչներն են: Իհարկե, որևէ կերպ սահմանափակված չէ ներկաների թիվը, և մյուս պատգամավորները ցանկության դեպքում ևս կարող են ներկա գտնվել ասուլիսին:
Բացի լրագրողների առջև հաշվետվություն ներկայացնելուց, իշխող խմբակցությունը կհավաքվի, և միմյանց միջև կփորձեն ամփոփել կատարված աշխատանքները, ապա կհանդիպեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վերջինիս առջև ևս հաշվետվությամբ հանդես կգան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]