211652_close_icon
views-count4155 դիտում article-date 10:16 24-12-2019

Խոշոր եղջերավոր կենդանիները կդասակարգվեն գծիկավոր կոդով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախարարությունն ուզում է այնպես անել, որ խոշոր եղջերավոր կենդանիները (ԽԵԿ) համարակալվեն և հաշվառվեն: Այժմ մեր երկրում համարակալված և հաշվառված են միայն Հայաստան ներկրված տոհմային կենդանիները (տոհմային հավաստագիր ունեցող), ինչպես նաև արհեստական սերմնավորման միջոցով կամ տոհմային արտադրողի օգտագործմամբ դրանցից ստացված սերունդը։ ԽԵԿ-ի համարակալման ու հաշվառման մեկնարկը տրվելու է 2020 թ.: Լինելու է շարունակական: Իսկ մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի Հայաստանի ամբողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ-ի ամբողջ սեռահասակային կազմը, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 246,5 հազար գլուխ տարեկան: ԽԵԿ համարը տեղեկություն կպարունակի կենդանու հաշվառման վայրի վերաբերյալ: Իսկ կենդանու մասին ամբողջական տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ականջապիտակի վրա նշված գծիկավոր կոդի միջոցով: Ծրագրի ֆինանսավորումը պետբյուջեի միջոցներով է արվելու: Ընդհանուր բյուջեն՝ 1.44 մլրդ դրամ՝ 2020-2023 թթ. համար: 2020 թ. մեկնարկի համար կպահանջվի շուրջ 750 մլն դրամ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր