211652_close_icon
views-count2173 դիտում article-date 10:04 24-12-2019

Խիստ վերահսկողություն մսի շուկայի նկատմամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սննդի անվտանգության տեսչությունը համալրվել է 150-ից ավելի նոր աշխատակիցներով, որոնց հիմնական աշխատանքը պետք է լինի մսի շուկայի նկատմամբ վերահսկողությունը: 2020թ. հունվարի 15-ից հետո անասունների մորթը պետք է իրականացվի բացառապես սպանդանոցներում, և հստակ հանձնարարական է իջեցվել, որ խիստ հսկողություն իրականացվի թե՛ գյուղացիական տնտեսությունների, թե՛ մսի առևտրով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ, որ անասունի մորթն ու մսի վաճառքը իրականացվեն նոր կարգավորումներին համապատասխան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր