211652_close_icon
views-count3389 դիտում article-date 23:17 23-12-2019

Սոնը իր արարքի համար որակազրկվել է 3 խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Տոտենհեմի» կիսապաշտպան Սոն Հին Մինը, որը ԱՊԼ-ի 18-րդ տուրում՝ «Չելսիի» հետ խաղում (0:2) կարմիր քարտ էր ստացել, որակազրկվեց 3 խաղով: Որակազրկման պատճառով Սոնը բաց կթողնի «Բրայթոնի», «Նորվիչի» և «Սաութհեմթփոնի» հետ հանդիպումները: Հիշեցնենք, որ «Չելսիի» հետ խաղի ժամանակ Սոնը հյուրերի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ պայքարում վայր ընկնելուց հետո՝ պառկած վիճակում խաղակոշիկով հարվածել է մրցակցի որովայնին: Հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը VAR համակարգով ստուգելուց հետո որոշեց հեռացնել կորեացուն: Նշենք, որ «Տոտենհեմը» բողոքարկել էր կորեացու կարմիր քարտը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր