211652_close_icon
views-count6905 դիտում article-date 22:27 23-12-2019

Հարցվածների 85.1%-ը վստահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«GALLUP International Association»-ի իրականացված հարցումների մասնակիցների 46.6%-ը լիովին վստահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 38.5%-ն էլ նշել է, որ ավելի շուտ վստահում է: «[url=https://armenpress.am/arm/news/999748/]Արմենպրես[/url]»–ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: «Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել, թե որքանով են վստահում ներքոշարադրյալներին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիովին վստահում է հարցվածների 46.6%-ը, ավելի շուտ վստահում է 38.5%-ը, իշխանություններին լիովին վստահում է 19.4%-ը, ավելի շուտ վստահում է 38.1%-ը, խորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է 7%-ը, ավելի շուտ վստահում` 21.7-ը, իսկ արտախորհրդարանական ընդդիմությանը լիովին վստահում է 5.2%-ն, իսկ ավելի շուտ վստահում է 13.6%-ը»,- ասաց Նավասարդյանը: Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր