211652_close_icon
views-count10081 դիտում article-date 22:24 23-12-2019

Արմեն Մելիքբեկյան. Չեմ կարող պատկերացնել մի մարզչի, ով Մխիթարյանին չի հրավիրի հավաքական. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ: Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ 19-րդ արտահերթ ժողովի ժամանակ 13 կողմ ձայնով ընտրվեց այդ պաշտոնում: ՀՖՖ փոխնախագահ ընտրվեց Արմեն Նիկողոսյանը: Կազմավորվեց նաև նոր գործկոմը: Արտահերթ ժողովի ավարտից հետո նորընտիր նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին. [b]Արտահերթ ժողովի մասին. [/b] «Սրանք առաջին նման մթնոլորտում անցած ընտրություններն էին: Ես բոլորին սիրում ու հարգում եմ՝ թե նախկին, թե ներկայիս գործկոմի անդամներին ու պատրաստ եմ նրանց հետ աշխատել: Բացարձակապես չի նշանակում, որ եթե ինչ-որ մեկը հրապարակայնորեն կամ ոչ բացեիբաց դեմ է արտահայտվել ինձ, ապա հայկական ֆուտբոլում անջրպետ լինելու է. ո՛չ, նման բան չի լինելու: Ես նրա համար եմ, որ նման բաներ չլինեն: Ես մի մարդ եմ, ով երբևէ որևի ակումբի չի սատարել, և ես օգնելու եմ բոլոր ակումբներին: Ծրագրերի մասին. Ես անընդմեջ խոսել եմ մարզչական ազգային ծրագրից, ռազմավարությունից: Ամենակարևորը, որ ես մշտապես խոսել եմ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ստեղծման մասին: Դա շատ կարևոր հարց է, որը ես պատրաստվում եմ ակումբների հետ քննարկել ու կյանքի կոչել: Մեր նպատակը ֆուտբոլ խաղացող մարդկանց քանակի ավելացումն է, ֆուտբոլի տարբեր ձևերի զարգացումն է: Շատ հեռանկարում ունենք նաև լողափնյա ֆուտբոլի ծրագիր: Եթե 2025 թ-ից շուտ հասնենք որևէ նպատակի, բնականաբար մենք մոդիֆիկացնելու ենք ռազմավարությունը: [b]Ո՞վ էր, ի վերջո, իշխանության թեկնածուն. [/b] Մի քանի օր առաջ մյուս թեկնածուն մամուլին ասաց, որ իշխանության թեկնածուն ինքն է (եթե չեմ սխալվում): Ես խուսափել եմ մինչև վերջ խոսել այդ թեմայով: Իմ լայն քաղաքական գործունեության կոնտեքստից հանվել են որոշ կտորներ ու ինչ-որ կերպ դա հրամցրել են: Ես ասել եմ, որ մեկ տարի աշխատել եմ ՀՖՖ նախագահի տեղակալի պաշտոնում, ով նաև ԱԱԾ պետն էր: Եթե որևէ կերպ ես «հակահայ» գործունեություն ծավալեի, ես չէի աշխատի այդ պաշտոնում. վստահեցնում են: Դրանք դատարկ շահարկումներ են: Ես ֆուտբոլի նվիրյալ եմ, դրա մասին կփաստեն շատերը: Մեզ այսօր պետք է միասնականություն: Հայկական ֆուտբոլը պետք է վերջապես նոր մակարդակի դուրս գա. նախադրյալներ կան: [b]Մարինա Թաշչյանը միտք հնչեցրեց, որ այս ամենի պատճառով Մխիթարյանին կարող են չհրավիրել հավաքական: Մելիքբեկյանն արձագանքեց հետևյալ կերպ. [/b] Նախ, հնարավոր չէ նման բան, ես չեմ կարող նման բան պատկերացնել: Հավաքականի կազմն ընտրում է մարզիչը, և ես չեմ կարող պատկերացնել մի մարզչի, ով Մխիթարյանին չի հրավիրի հավաքական: Կարծում եմ , որ դա էմոցիոնալ հայտարարություն է: Ես շատ հարգում եմ Մարինա Թաշչյանին, բայց նման բան հնարավոր չէ: [b]Ընտրությունների կազմակերպման ընթացքում գործունեության մասին. [/b] Ես ընտրությունների կազմակերպմամբ չեմ զբաղվել: Միայն մեկ անգամ եմ խառնվել, երբ խնդրել եմ Սուրեն Բաղդասարյանին հավատարմագրել: Ինձ ասացին, որ բոլոր հիմքերը եղել են չհավատարմագրելու համար, բայց ես խնդրեցի, որ հավատարմագրեն: [b]Նոր գործկոմի հետ աշխատանքի մասին. [/b] Պատրաստ եմ աշխատել նոր գործկոմի հետ: Իհարկե, դեռևս չենք ունեցել նիստ, որ իմանանք ինչպես ենք աշխատելու, բայց ես այս ամենը կառուցողական եմ պատկերացնում: Ունենալու ենք բաց քննարկումներ: Ամեն անգամ , գործկոմի նիստից հետո, եթե ցանկություն ունենան լրագրողները, կարող եմ հանդիպման ժամանակ պատմել այն ամենի մասին, ինչ քննարկվել է: Հետագայում կարող եք ստուգել, թե ես ճիշտ եմ խոսել, թե՝ ոչ: Քննարկում կունենամ գործկոմի և իրավաբանական ծառայության հետ՝ հասկանալու համար՝ հնարավո՞ր է նիստերը բաց անցկացնել, թե՝ ոչ, քանի որ կարող են լինել առևտրային ու ֆինանսական գաղտնիքներ: [b]Գլխավոր քարտուղարի մասին. [/b] Այդ հարցին մի փոքր ուշ կանդրադառնամ: Ունեմ իմ մտքում տարբերակներ, բայց այս հարցին կանդրադառնանք ավելի ուշ: [b]Մարինա Թաշչյանն ասաց, որ խաղերից մեկի ժամանակ հավաքականի հետ եղել են նաև Մելիքբեկյանի ազգակիցները: Նորընտիր նախագահը տվեց հետևյալ պատասխանը. [/b] Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվին ոչ մի մարդ հավաքականի ինքնաթիռով, հավաքականի հետ չի մեկնել արտերկիր: Իմ և Արթուր Վանեցյանի երկուական բարեկամ մեկնել են մեկ անգամ Լիխտենշտեյն: Նրանք են վճարել իրենց բոլոր ծախսերի դիմաց: Բոլոր անդորագրերը պահպանված են, և ես կարող եմ ներկայացնել: Մենք ֆուտբոլիստների համար ինքնաթիռում անհարմարություններ չենք ստեղծել: Ֆուտբոլիստները միշտ ունեցել են ազատ շարժվելու ու հանգստանալու հնարավորություն: Ամենակարևորը. ամեն ինչ որոշում է հավաքականի մարզիչը: Եթե նա ասի, որ հավաքականից զատ ոչ ոք չպետք է լինի ինքնաթիռում, ապա այդպես կլինի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր