211652_close_icon
views-count2047 դիտում article-date 22:53 23-12-2019

«Նավթոգազ»-ն աշխատում է «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի տեքստերի վրա

«Նավթոգազը» աշխատանքներ է տանում Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից ստորագրված գազային համագործակցության արձանագրության իրագործման վերաբերյալ համաձայնագրերի տեքստերի վրա: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն: Ռուսաստանը և Ուկրաինան գազային համագործակցության վերաբերյալ արձանագրություն են ստորագրել հինգշաբթի: Փաստաթղթի համաձայն՝ տարանցումը շարունակելու համար «Գազպրոմ»--ը կստորագրի պայմանագիր Ուկրաինայի «ГТС» օպերատորի հետ, և պայմանագիր՝ «Նավթոգազի»-ի հետ, որի համաձայն այն կպահպանի հնարավորությունները` 2020 թվականին 65 մլրդ խորանարդ մետր գազ փոխադրելու համար, իսկ 2021-2024-ին` 40 մլրդ խորանարդ մետր: Արձանագրությունը ներառում է նաև վեճերի լուծման իրավական կարգավորումները:

Նմանատիպ նյութեր