211652_close_icon
views-count2964 դիտում article-date 19:26 23-12-2019

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվածների խուզարկությամբ «սփայս» է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 22-ի լուսադեմին ոստիկանության ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ոստիկանները ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ երկու երիտասարդի։ նրանք ենթարկվել են անձնական խուզարկության։ 22 և 17-ամյա երիտասարդների մոտ հայտնաբերվել է սփայս կոչվող թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ տարբեր քաշերով։ Նրանց հայտնածով զանգվածները թմրամիջոց են։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկում թմրամիջոցը ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր