211652_close_icon
views-count4349 դիտում article-date 18:28 23-12-2019

Ուկրաինայում մարզիչը մրցակցի 11-ամյա հոկեյիստներին ծեծել է հենց սահադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի հոկեյի պատանեկան «Կրիվբաս»-«Ծովագայլեր» հանդիպումը մթագնվել է զանգվածային ծեծկռտուքով, որին մասնակցել են բոլոր հոկեյիստները: Խաղի վերջում պատանի հոկեյիստները դրվագներից մեկում վիճաբանել են, որը վերածվել է ծեծկռտուքի: Տեղի ունեցողին միջամտել է «Կրիվբասի» մարզիչ Սերգեյ Բրագան, որը հարձակվել է մրցակցի խաղացողների վրա: «Մանկավարժական միջամտության» արդյունքում մի քանի հոկեյիստ մարմնական վնասվածքներ են ստացել: Ամենաշատը տուժել է «Ծովագայլերի» դարպասապահը, որին Բրագան բռունցքով նոկաուտի է ենթարկել: Պատանի դարպասապահը տոմոգրաֆիկ հետազոտության է ենթարկվել, նրա մոտ գլխուղեղից փափուկ հյուսվածքների վնասվածքներ են եղել, ինչպես նաև՝ ուղեղի ցնցում: 11-ամյա տուժած հոկեյիստների ծնողները բողոք են ներկայացրել Ուկրաինական երիտասարդական լիգա և դիմել ոստիկանությանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր