211652_close_icon
views-count2438 դիտում article-date 14:43 23-12-2019

Սամվել Ուզունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նա մեկնել է Հայաստանից

Նախկին դատավոր Սամվել Ուզունյանը մեկնել է Հայաստանից եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին [url=https://news.am/arm/news/551203.html?fbclid=IwAR3h-qiwhmHvOitlTOD5ZUE-b4smapTZkoAXwQ25UWnnHc6K-dVCuKjvCGE]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ Նա տեղեկացրեց, որ ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու եւ խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով: Նրա խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/551203.html?fbclid=IwAR3h-qiwhmHvOitlTOD5ZUE-b4smapTZkoAXwQ25UWnnHc6K-dVCuKjvCGE]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր