211652_close_icon
views-count2884 դիտում article-date 14:34 23-12-2019

Դավիթ Խաժակյանը հրավիրվել է Ոստիկանություն

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է Ոստիկանություն: Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին: 1 շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար: Այսօր հրավիրվեցի ոստիկանություն բացատրություն տալու, որտեղ պարզվեց, որ նույնիսկ գրավոր հաղորդումս իրենց չի փոխանցվել: Գնահատականներ գործի ընթացքից չեմ շտապում տալ, ու առհասարակ չեմ շտապում … Ձեռքիս տակ եղած փաստերը պինդ պահում եմ, երբ որոշեն ուզել, դրանք կփոխանցեմ»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր