211652_close_icon
views-count1532 դիտում article-date 14:12 23-12-2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրել է շուրջ 21 ընդերքօգտագործման իրավունք

Կառավարությունը կարևորում է Հայաստանում ընդերքօգտագործումը` բացառապես բնապահպանական բարձր չափանիշների պահպանմամբ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2019-ի վերջին 6 ամիսների ընթացքում դադարեցրել է ընդերքօգտագործման 21 իրավունք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը: «Մեր նախարարության կողմից 2019-ին գրավոր զգուշացում է տրվել շուրջ 204 կազմակերպությունների, որոնց արդյունքում այս պահի դրությամբ շուրջ 501 մլն դրամ ապառք է վճարվել ՀՀ բյուջե: Խոսքը տարիներով կուտակված ապառքների մասին է: Եվ թվով 31 կազմակերպության նկատմամբ չվճարելու և այլ պատճառներով սահմանված կարգով ընթանում են իրավունքների կասեցման վարույթներ: Ես չեմ ուզում ընկալումն այնպիսին լինի, թե ՀՀ կառավարությունը պայքարում է ընդերքօգտագործողների դեմ, բայց Հայաստանում ընդերքօգտագործումը լինելու է բնապահպանության բարձր չափանիշների ներքո, միևնույն ժամանակ դա այն կարևոր ուղղություններից մեկն է, որն այսօր ՀՀ-ում մեծ ֆինանսական միջոցներ է ապահովում մեր բյուջեի համար: Այս տարի վերջին 6 ամիսներին մեր նախարարության կողմից դադարեցվել է շուրջ 21 ընդերքօգտագործման իրավունք»,-ասաց Պապիկյանը: Նախարարը վստահեցրեց, որ ընդերքօգտագործման ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել: Պապիկյանը նաև նշեց, որ ընդերքօրգտագործողները մեծ հարկատուների ցանկում առաջնայիններից են:

Նմանատիպ նյութեր