211652_close_icon
views-count959 դիտում article-date 12:56 23-12-2019

911-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 215 արտակարգ դեպք, տուժել է 108 մարդ, փրկվել է 6 քաղաքացի

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 16-ից 22-ը գրանցվել է 364 դեպք, որից 215-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 129 կենցաղային կանչ, 124 հրդեհի ահազանգ, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, տուժել է 9 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր