977 դիտում
12:56 23-12-2019
911-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 215 արտակարգ դեպք, տուժել է 108 մարդ, փրկվել է 6 քաղաքացի
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 16-ից 22-ը գրանցվել է 364 դեպք, որից 215-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 129 կենցաղային կանչ, 124 հրդեհի ահազանգ, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, տուժել է 9 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Նմանատիպ նյութեր
571 դիտում
13:42 19-12-2022
1 շաբաթում գրանցվել է 108 արտակարգ դեպք. արձանագրվել է 5 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
3283 դիտում
21:46 16-04-2018
911-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 287 դեպք, որից 143-ը՝ արտակարգ
Այս բաժնից
541 դիտում
22:20 06-05-2024
Սոնա Հայրապետյանը մասնակցել է Օզոնային շերտի պաշտպանության մասին կազմակերպված աշխատաժողովին
652 դիտում
22:07 06-05-2024
Երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը՝ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան
622 դիտում
21:47 06-05-2024
Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում են ունենալու․ Ռուսաստանի նախագահի օգնական