211652_close_icon
views-count2216 դիտում article-date 16:57 23-12-2019

Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանապահ վերահսկողության բաժանմունքում

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի և Գուգարքի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին, ժամը 01.25-ին, Լոռու մարզի Գոգավանի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Տաշիրի բաժին բերման են ենթարկել 38-ամյա Սամվել Ա․-ին, որը մայիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի /Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 1-ին մասի և 117-րդ հոդվածի /Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով՝ մեղադրյալի կողմից նախաքննությունից թաքնվելու համար: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր