211652_close_icon
views-count1823 դիտում article-date 12:28 23-12-2019

Կարգապահական հանձնաժողովի նիստ․ որոշվեց 4 ոստիկանի ազատել ծառայությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, իրավաբանական և հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», կարգապահական տույժը, իսկ մեկ ոստիկանի դեպքում դադարեցնել ծառայողական քննությունը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր