211652_close_icon
views-count1840 դիտում article-date 11:28 23-12-2019

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել են հարավային սահմանապահ զորամաս

Ամանորին ընդառաջ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմը սեփական նախաձեռնությամբ եւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնությամբ, ի լրումն ՊՆ-ի կողմից տրամադրվող խնամքի միջոցների, հարավային զորամասերից մեկի զինվորներին նվերներ է հանձնել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից: Ելնելով սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում իր գործառույթներից՝ ԱԱՏՄ թիմը զինվորների համար որպես նվեր ընտրել է հիգիենիկ պարագաներ։ Սահմանապահ զորամաս այցի ընթացքում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը զրուցել է զինվորների հետ, տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ ծանոթացել զորամասի սանիտարահիգիենիկ վիճակին, ինչի վերաբերյալ զորամասի պատասխանատուներին տրվել է խորհրդատվություն։

Նմանատիպ նյութեր