211652_close_icon
views-count11242 դիտում article-date 23:15 22-12-2019

Ռուսաստանի Լենինգրադյան շրջանում Mercedes-ն ու «Գազելը» բախվել են և կաթվածահար արել մայրուղու երթևեկությունը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանում՝ Լենինգրադի շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի կադրերը հայտնվել են համացանցում: Այսօր երեկոյան «Նարվա» ավտոմայրուղում Mercedes-ի վարորդը հիմնական մայրուղի մտնելով, չի զիջել այդ պահին ընթացող «Գազելին», ինչի հետևանքով մեքենաները բախվել են: Բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է: Վթարի հետևանքով ծանր վնասվածքներ են ստացել երկու տղամարդ և մի կին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի հետևանքները ծանր են. մեքենաները մետաղե ջարդոնի են վերածվել: Ճանապարհին լցված են «Գազելին» թափված մրգեր, պարկեր, այլ ապրանքներ, բազմաթիվ տարաներ: Պատահարի արդյունքում Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ ավտոմայրուղում երթևեկությունը կաթվածահար է եղել, խցանումների երկարությունը մի քանի կիլոմետր է կազմում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր