211652_close_icon
views-count6031 դիտում article-date 21:42 22-12-2019

Ախալքալաքում կայացավ Գևորգ Էմինի 100-ամյակին նվիրված միջոցառումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 22-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում կայացավ Գևորգ Էմինի 100-ամյակին նվիրված միջոցառումը։ Բացման խոսքով հանդես եկավ ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը, նա խոսեց Գևորգ Էմինի ստեղծագործական կյանքի մասին և ներկայացրեց Նինոծմինդայի ԵԿ-ի սան Զոյա Ղարսլյանին։ Զոյան մեկնարկեց միջոցառումը Էմինի «Սասունցիների պարը» ստեղծագործության անզուգական ներկայացմամբ։ ԱԵԿ-ի ավագ սաները ներկայացրեցին Գևորգ Էմինի կենսագրությունը և «Յոթ երգ Հայաստանի մասին» ստեղծագործությունը։ Սաներից Ռոբերտը մարմնավորեց Էմինին, իսկ մյուսները ասմունքեցին Էմինի չափածոներից մի քանիսը՝ իրենց իսկ նախընտրությամբ: Հանդիսատեսը համակ ուշադրությամբ և ոգևորությամբ ունկնդրեց միջոցառումը։ Հայոց պատմության խմբակի պատասխանատու Վաչագան Ռստակյանը շնորհավորեց մեծն հայի 100 ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց ստացված միջոցառման համար։ Մասնակիցներից երկուսին՝ Ռոբերտին և Ջոյաին տրվեցին հուշանվերներ՝ Գևորգ Էմինի դիմապատկերով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր