211652_close_icon
views-count32135 դիտում article-date 19:29 22-12-2019

Վանաձորի Հայքի հրապարակում վառվեցին Գլխավոր տոնածառի լույսերը. ներկա էր Վանաձորի քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում վառվեցին Գլխավոր տոնածառի լույսերը: Հրապարակը լեփ-լեցուն էր: Վաղուց քաղաքում այսպիսի տոնական մթնոլորտ չէր տիրում: Բավական գեղեցիկ և ճաշակով կազմակերպված միջոցառմանը ներկա էին ոչ միայն վանաձորցիները, այլ նաև՝ մարզի բազմաթիվ գյուղերի բնակիչները: Ներկա էր նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Վանաձորցիները [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Ակնկալում ենք, որ Հայքի հրապարակը տոնական օրերին՝ իր զարդարված գլխավոր տոնածառով կդառնա վանաձորցիներիս ամենասիրված վայրը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր