211652_close_icon
views-count3005 դիտում article-date 12:34 22-12-2019

Կուբայում 1976 թվականից ի վեր առաջին անգամ վարչապետ են նշանակել

Կուբայի խորհրդարանը հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում Մանուել Կրուսի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։ Մինչ այդ, 56-ամյա Կրուսը 16 տարի շարունակ ղեկավարել է Կուբայի զբոսաշրջության նախարարությունը։ Ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, այդ ժամանակահատվածում կղզում ակտիվորեն հյուրանոցներ են կառուցվել, նաև զգալիորեն աճել է օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքը։ Նշենք, որ 1959-1976 թվականներին վարչապետել է Ֆիդել Կաստրոն; 1976 թվականին ընդունվել է նոր սահմանադրություն, ինչի արդյուքնում վարչապետ պաշտոն այլևս գոյություն չուներ, իսկ Կաստրոն նշանակվել էր Կուբայի նախարարների խորհրդի և պետական խորհրդի նախագահ։ 2019 թվականի փետրվարին հանրաքվեի արդյունքում հաստատվեց Կուբայի նոր սահմանադրությունը, որը նախատեսում է երկրի նախագահ և վարչապետ, իսկ հոկտեմբերին ազգային ասամբլեան ընտրեց նախագահի պաշտոնում Միգել Դիաս-Կանելին։

Նմանատիպ նյութեր