211652_close_icon
views-count2225 դիտում article-date 22:24 21-12-2019

«Երևանցիների պես համբերատար ժողովուրդ աշխարհում ման գաք, չեք գտնի». Մարությանը՝ աղբահանության խնդրի մասին. News.am

Այս տարի մենք մեր անելիքները հասցրել ենք, դեռ ավելին ենք արել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/551061.html]News.am[/url]-ը: «Ճիշտն ասած, օրինակ աղբահանության հարցը այսքան արագ և հիմնովին լուծումը մեկ տարվա ընթացքում լավ արդյունք է: Եթե հետաքրքրվեք զարգացած երկրների քաղաքներում, որոնք մեկ մլն-ից ավելի բնակչություն ունեն, այսպիսի խնդիրների լուծումը տարիներ է տևում, որ հիմնովին լուծվեն: Սա ես միայն չեմ վերագրում քաղաքապետարանի աշխատակազմին, ես սա վերագրում եմ բոլորին, երևանցիներին: Որովհետև երևանցիների պես համբերատար և համախմբված ժողովուրդ աշխարհում ման գաք, չեք գտնի: Ամբողջ աշխարհում մարդիկ ուրիշ ձևով կարձագանքեին այս ամենին, բայց երևանցիները համբերատար սպասեցին և ոչ միայն սպասեցին, այլ ամեն օր օգնեցին, որ այս խնդիրը լուծենք: Ես շատ շնորհակալ եմ դրա համար»:

Նմանատիպ նյութեր