211652_close_icon
views-count2899 դիտում article-date 23:34 21-12-2019

Երեւանի կենդանաբանական այգում տեղի ունեցան տոնական միջոցառումներ, վառվեցին տոնածառի լույսերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 21-ին Երեւանի կենդանաբանական այգում տոնական տրամադրություն էր. այգին զարդարվել էր Ամանորի գույներով, վառվեցին տոնածառի լույսերը, երեխաների համար անցկացվեցին ճանաչողական խաղեր, այցելուները ստացան գիտելիքներ կենդանիների ձմեռման մասին։ Այգու հյուրերին դիմավորում էին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, մուլտֆիլմերի հերոսներ։ Այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը երեխաներին պատմում էր այգու ձմեռային առօրյայի, կենդանիների ձմռան սննդակարգի մասին։ Տոնական միջոցառումները մեկնարկեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների երաժշտական կատարումներով։ Երեխաները սեփական ձեռքերով զարդարեցին այգու եղեւնիներից մեկը։ Նշենք, որ այսօր կենդանաբանական այգու մուտքն ազատ էր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր