211652_close_icon
views-count2652 դիտում article-date 23:56 21-12-2019

Ջոան Ռոուլինգը 2019թ. ամենահարուստ գրողների ցանկում շրջանցեց Միշել Օբամային

Forbes ամսագրի վարկածով 2019 թվականի ամենահարուստ գրողը դարձել է Ջոան Ռոուլինգը: Վերջինս վաստակել է 92 մլն դոլար: Ընդ որում, իր հիմնական եկամուտը նա ստացել է ոչ Հարի Փոթերի մասին գրքերի շնորհիվ: Ռոուլինգի հեղինակած պատմությունը՝ պատանի հրաշագործի մասին, տարածում է գտել բեմադրությունների տեսքով, ինչի համար գրողը հեղինակային հոնորարներ է ստացել: Միայն մի շաբաթում, ինչ Բրոդվեյում ցուցադրել են «Հարի Փոթերն ու անիծյալ երեխան» պիեսը, նա վաստակել է 2,3 մլն դոլար, ինչը բեմադրությունների համար ռեկորդային գումար է: Ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է «Կորել է նախագահը» գրքրի հեղինակ Ջեյմս Պատերսոնը, որը տարվա ընթացքում վաստակել է 70 մլն դոլար: Երրորդ տեղում ԱՄՆ-ի նախկին առաջին լեդի Միշել Օբաման է: Իր ամուսնում՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարակ Օբամայի հետ միասին նա հուշեր է հրապարակել, որոնց համար միայն կանխավճարի տեսքով ստացել է մոտ 36 մլն եվրո: Գիրքը վաճառքի կհանվի 2020 թվականին:

Նմանատիպ նյութեր