211652_close_icon
views-count112211 դիտում article-date 15:38 21-12-2019

Ազգային սննդի հայտնի ցանցն Ամանորին որոշել է հրաժարվել տոնական բոլոր ձևավորումներից ու միջոցառումներից և միջոցներն ուղղել «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի իրականացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կարաս» ազգային սննդի ցանցն այս Ամանորին կրկին որոշել է հրաժարվել տոնական բոլորձ ևավորումներից ու միջոցառումներից և միջոցներն ուղղել «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի իրականացմանը: «Այս տարի մենք որոշեցինք կանգնել Արցախի ռազմաճակատի զինվորների կողքին, և մեր ընկերությունը հրաժարվում է բոլոր տեսակի ամանորյա զարդարանքներից, զեղչերից, ակցիաներից, միջոցառումներից, և խնայված միջոցները, բազմապատկելով մի քանի անգամ, ուղղում ենք Արցախի սահմանի զինվորներին»,- իր խոսքում նշեց Կարաս ազգային աննդի ցանցի համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանը: Մարաթոնին այս տարի միացել են նաև «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը, «Բեկոն Պրոդուկտ» մսամթերքի գործարանը, «Կոկա-Կոլա» ընկերությունը և «Օջախ» ռեստորանային համալիրը։ Հավաքված միջոցներով սահմանապահ դիրքեր կառաքվեն տոնական խոզի բուդ, ըմպելիքներ, քաղցրավենիք և այլ համեղ անակնկալներ, իսկավելի քան 10․000 զինծառայողի կմատուցվի տոնական խորոված: «Բեկոն ընկերության մեծ ընտանիքը, կարևորելով բանակի ու հայ զինվորի դերը մեր կյանքում, նույնպես միանում է «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնին: Մարաթոնը ևս մեկ մեծ հնարավորություն է աջակցելու և զինվորի կողքին կանգնած լինելու համար: Շնորհավորում եմ զինվորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը և մաղթում եմ սահմանին խաղաղություն, իսկ նրանց՝ անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ»,- իր խոսքում նշեց «Բեկոն Պրոդուկտ» ընկերության մարքեթինգի մասնագետ Հայկ Վարձելյանը: Կարաս ազգային սննդի ցանցը պարբերաբար հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, որոնք ոչ միայն ուղղած են բանակի աջակցմանը, այլև մշտապես փորձում են ամուր պահել ազգ- բանակ կապը: «Մեր ընկերության համար շատ կարևոր է մեր երկրի ամուր սահմանը, քանի որ մեր պետությունը սկսվում է հենց սահմանից: Ինչպես նաև կոչ եմ անում մեր երկրի բոլոր ընկերություններին նման նախաձեռնություններով հանդես գալ:Ինչպես նաև կոչ եմ անում մեր երկրի բոլոր ընկերություններին նմանատիպ նախաձեռնություններով հանդես գալ և լինել մեր բանակի կողքին»,- հավելեց Կարաս ազգային սննդի ցանցի համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանը: Հավելենք նաև, որ «Սահմանն իմ հոգում» բարեգործական մարաթոնի շրջանակներում դեկտեմբերի 26-ին Արցախում տեղի կունենա նաև բարեգործական համերգային ծրագիր, իսկ դեկտեմբերի 29-ին և 30–ին տոնական ողջ տեսականին կտեղափոխվի Արցախ՝ Մարտակերտի շրջան, և կփոխանցվի սահմանապահ դիրքեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր